Ինովացիա

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

1 րոպեի ընթերցում

Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է

ԵՐԵՎԱՆ,3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից:

20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ն, Tinder-ը։

data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում