Life

Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինն աճուրդի է հանել «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ իր բաճկոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրա գրված է «Դադարեցրեք շրջափակումը» (STOP THE BLOCKADE): Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

Fn-YUWhaMAAF_e9.jpg (345 KB)

«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նվիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրվա դրամահավաքին և աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է երգչուհին:

Ռոզա Լինը «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում