ՄԱԿ-ի մանդատակիրները սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի վայրագությունների հարցով նամակ են հղել այդ երկրի իշխանություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի մանդատակիրները (անկախ փորձագետներ, հատուկ զեկուցողներ) 2023թ. հունվարի 27-ին հրապարակել են Ադրբեջանի իշխանություններին ուղղված նամակը, որի պատասխանն այդպես էլ չեն ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանին դիմել են արտադատական և կամայական սպանությունների հարցերով, Ֆիզիկական և հոգևոր առողջության ամենաբարձր հասանելի չափանիշների իրավունքի իրացման, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի, Կանանց և աղջիկների դեմ բռնության, դրա պատճառների և հետևանքների վերացման հարցերով հատուկ զեկուցողները, ինչպես նաև Կանանց և աղջիկների դեմ խտրականության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբը:

Վերոհիշյալ նամակը վերաբերում է 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի ենթարկելու, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց դիերի խեղման ու պղծման, ինչպես նաև պատշաճ բուժօգնություն չտրամադրելու հետևանքով հայ զինծառայողների մահվան դեպքերին։

ՄԱԿ-ի մանդատակիրները հրապարակել են այս հաղորդագրությունը, քանի որ Ադրբեջանին ուղղված իրենց հարցմանը սահմանված ժամկետում (60 oր) պատասխան չեն ստացել:

ՄԱԿ մանդատակիրները նշում են, որ կատարվածը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն, քանի որ արձանագրվել են մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ, մասնավորապես, խոսքը գնում է 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների խախտման մասին: Նրանք հիշեցնում են, որ մարտական գործողությունների ընթացքում կամ դրա շրջանակում ռազմագերիների կամ քաղաքացիական անձանց սպանությունները, դիակների անարգանքը խստիվ արգելված է միջազգային հումանիտար իրավունքի համաձայն և համարվում է պատերազմական հանցագործություն: Ադրբեջանը խախտում է նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիմնարար դրույթները:

Այսպիսով, Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք և չի համագործակցում ՄԱԿ մարդու իրավունքների ապահովումը վերահսկող այնպիսի կարևոր մարմինների հետ, ինչպիսիք են մանդատակիրները՝ հատուկ զեկուցողներն ու անկախ փորձագետները: Ադրբեջանը նաև հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները:

Հատկանշական է, որ փաստաթուղթը ստորագրած մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ մանդատակիրները խորը մտահոգություն են հայտնում ներկայացվող դեպքերի վերաբերյալ և Ադրբեջանին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դադարեցնելու նման խախտումները, կանխարգելելու դրանց կրկնությունը և ապահովելու ցանկացած անձի կամ անձանց պատժի կրումը, որոնք պատասխանատու են այս հանցագործությունների կատարման համար։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ մանդատակիրները պատասխաններ չեն ստացել 2020թ.-ի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիների ազատ չարձակելու փաստական և իրավական պատճառների մասին։ Ադրբեջանը նաև չի պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկում, որ բռնի անհետացածների հարազատները տեղեկատվություն ստանան նրանց ճակատագրի մասին։

Հայերեն English Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն