Հասարակական

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

1 րոպեի ընթերցում

Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-ին մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները կկայանան հունվարի 30-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները՝ հունվարի 31-ին Երևանի ժամանակով 13:00-15:00-ն, 19:00-21:00-ն:

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում