«Նոր գիրք»-4/23. Սիմենոն, Ուայլդ, Թոլլ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ժորժ Սիմենոն, «Լատվիացի Պետերը»

«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպասել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169…

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի՝ ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է: Նա 43 տարում հրատարակել է 425 գիրք, որոնցից 200-ը՝ 16 կեղծանուններով, 220-ը՝ իրական ստորագրությամբ: Սիմենոնը ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին 75 վեպ և 28 կարճ պատմվածք է հեղինակել: Թարգմանությունների քանակով գրողն աշխարհում 19-րդ տեղում է. նրա ստեղծագործությունները հրատարակվել են 55 լեզուներով 39 երկրներում: Թարգմանությունը` ֆրանսերենից թարգմանեց Ալինա Սանամյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Օսկար Ուայլդ, «Երջանիկ Իշխանը և ուրիշ հեքիաթներ»

Օսկար Ուայլդը ծագումով իռլանդացի բանաստեղծ, գրող, էսսեիստ և քննադատ է, դեկադանսի առավել հայտնի ներկայացուցիչներից և ժամանակի ամենահայտնի թատերագիրներից մեկը։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։

Գրվածքների շարքում առանձին տեղ են գրավում հեքիաթները՝ Երջանիկ Իշխանը, Աստղերից ընկած տղան և ուրիշները։ Դրանք քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ, զարմանալիորեն գեղեցիկ ու թախծոտ և ընթերցողին առաջարկում են մտորել չարի ու բարու, բարեկամության ու զղջման, կարեկցանքի և նվիրվածության մասին։

Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի։ Նկարազարդումը՝ Սոնա Անտոնյանի։ Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Էկհարթ Թոլլ, «Ներկայի ուժը»

«Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:

Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:

Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը, թարգմանիչ՝ Արմինե Ղազարյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում