Ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցման կամ կասեցման ծրագիր գոյություն չունի. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական ժամանակ շրջանառվող այն տեղեկություններն իբրև ԿԳՄՍ նախարարությունը արգելել և արգելում է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարեսկզբից մենք ավելի քան 900 խմբակների ծրագրեր ենք հաստատել, երաշխավորել դպրոցներում, և դրանց զգալի մասը կրում է ռազմահայրենասիրական զինվորական պատրաստության բնույթ: Որևէ խոսք և որևէ ծրագիր ուղղված ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցմանը կամ կասեցմանը ուղղակի չի եղել»,- ասաց նախարարը:

Նախարարը հավելեց, որ տեղեկատվությունը, որը միտումնավոր կեղծվել է, այն մասին էր, որ զինված բնույթ ունեցող կառույցները, զորամասերը չտեղակայվեն դպրոցների, ուսումնական հաստատությունների շենքերում կամ դրանց կից:

«2017 թվականին մեր երկիրը միացել է անվտանգ դպրոցների հռչակագրին, որով սահմանված է հստակ նորմ: Բոլորս հասկանում ենք, որ տարբեր իրավիճակներում, երբ զինված բնույթի կառույցները տեղակայված են ուսումնական հաստատություններում, շենքերում կամ անմիջական հարևանությամբ, դառնում են թիրախ: Սրա նպատակը ուսումնական հաստատությունների անվտանգությունը բարձրացնելն է: Կան երկրներ, որոնցից է, օրինակ, Ադրբեջանը, զորամասերը տեղակայում են ուսումնական հաստատություններին կից, որպեսզի որևէ իրավիճակի պարագայում կարողանան մեղադրանքներ ուղղել»,- պարզաբանեց Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ նորմի պահպանումը բխում է դպրոցների, մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների անվտանգությունն ապահովելու շահերից:

Հայաստանի Հանրապետությունը «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը վավերացրել է դեռևս 2017 թվականին՝ դառնալով միջազգային մարդասիրական այդ փաստաթղթին միացող 60-րդ երկիրը: Ներկայում հռչակագրին միացել է 115 պետություն:

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել