Հասարակական

Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել «Ազատամարտիկների պանթեոն»-ում

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել «Ազատամարտիկների պանթեոն»-ում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, Շիրակի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, ԱԺ պատգամավորների այցելել են «Շիրակ» գերեզմանատուն՝«Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների և 2020 թվականի 44-օրյա պարերազմի ընթացքում ընկած հայորդիների շիրիմներին։

«Մեր պարտքն է այսօր հիշել ու հարգանքի տուրք մատուցել հայրենի հողի ու մեր երկրի անկախության համար կյանքերը զոհաբերած հայորդիների հիշատակին։ Նրանց զոհաբերությունն անգնահատելի է և մենք պարտավոր ենք ամենօրյա աշխատանքով շենացնել մեր երկիրը։ Փառք հայոց բանակին, շնորհավոր Հայկական բանակի օրը»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում