Արցախ

Արցախում ավտոմեքենայում առաջացած գազաբալոնի պայթյունի հետևանքով մահացել է 36-ամյա վարորդը

1 րոպեի ընթերցում

Արցախում ավտոմեքենայում առաջացած գազաբալոնի պայթյունի հետևանքով մահացել է 36-ամյա վարորդը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով ՈՒազ Խանտեր ավտոմեքենան, 2023 թ. հունվարի 26-ին ժամը 18։15-ի սահմաններում, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: Նախնական տվյալներով՝ դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում