120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին համապատասխան չէ։

Ապա պատգամավորը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ, եթե «հայկական կողմը չի ուզում նրանց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա իրենց սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կուզենք»։

«Կներեք, բայց սա Եվրոպայի խորհրդի հռետորաբանություն չէ, սա Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություն չի կարելի համարել։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, այս վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի ներքո, սովի են մատնվում։ Եվ մենք միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի»,-ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ կազմակերպությունը պետք է ունենա նույն ստանդարտները բոլոր երկրների նկատմամբ, քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք պաշտպանված են եվրոպական կոնվենցիայով, պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները և պետք է օգտվեն ժողովրդավարության արժեքներից:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Հայերեն English Русский

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից