Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է 2022-ին ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության վիճակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հունվարի 26-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։