«Ուժեղը». երգիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է հրապարակել
1 րոպեի ընթերցում
![«Ուժեղը». երգիչ Հարություն Մկրտչյանը 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված երգ է հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1102643.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային երգիչ» հեռուստանախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը երկրպագուներին է ներկայացրել «Ուժեղը» երգը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Գալստյանին և բոլոր քաջ հայորդիներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի տեսահոլովակը, որն ստեղծված է իրական պատմության հիման վրա, արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն իրականացրել է Արմեն Սարգսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է: