Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիտեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստերը գումարվել են՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև՝ փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարևոր հարցում օժանդակության համար և հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու և Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։

Հայերեն العربية English Русский

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը