Ինովացիա

Արմավիրի մարզում կանցկացվի անվճար SMM դասընթաց

1 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզում կանցկացվի անվճար SMM դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) անվճար դասընթաց Արմավիրի մարզի 15-29 տարեկան կանանց և աղջիկների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 8 շաբաթ տևողությամբ դասընթացի մեկնարկը կտրվի փետրվարի 10-ին: Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 5-ը ներառյալ գրանցվեն այստեղ:

Դասընթացը կօգնի ստանալ հենց շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ։ Դասընթացը վարելու է ոլորտի փորձառու մասնագետ Հերմինե Ասլանյանն, ով կբացահայտի սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները և դրանք աշխատանքում արդյունավետ կիրառելու գործիքներն ու մեթոդաբանությունը։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտում։

324045168_567780248300400_7373403795822972018_n.jpg (242 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում