Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Պերե Խոան Պոնսը (Իսպանիա) մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումների և տեղի հայ բնակիչների կյանքի վրա դրանց մարդասիրական հետևանքների առնչությամբ և կոչ է արել վերսկսել կառուցողական երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պոնսի տարածած հաղորդագրությունը:

«Ես ուշադիր հետևում եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ զեկույցներին և խիստ անհանգստացած եմ տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա դրա ազդեցությամբ, քանի որ հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունն արդեն մի քանի շաբաթ է՝ սահմանափակվել է: Թեև ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող ցույցերի հետևանքները մեղմելու ուղղությամբ ջանքերը, հատկապես՝ ԿԽՄԿ-ի, բոլոր կողմերին կոչ եմ անում ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակին արագ լուծում ապահովելու համար», - ասել է Պոնսը:

Փոխնախագահ Պոնսը նաև միացել է ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին, որը բոլոր կողմերին կոչ էր արել թուլացնել լարվածությունը և ներգրավվել կառուցողական և արդյունավետ երկխոսության մեջ՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցմանը և հարաբերությունների կարգավորմանը:

«Երբ քաղաքական տարաձայնությունները պահպանվում են, և բանակցությունները կարող են հայտնվել փակուղում, մեր կառավարությունները չպետք է անզգույշ լինեն և դիմեն այնպիսի մեթոդների, որոնք մեր քաղաքացիներին քաղաքական կոնսենսուսի հասնելու մեր անկարողության զոհ են դարձնում», - ընդգծել է Պոնսը:

«Մենք պետք է նաև հիշենք, որ որքան երկար այս վեճը մնա չլուծված, այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացի վրա, այլ նաև խարխլում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը», - հավելել է նա:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ի հետ առկա ճգնաժամը հաղթահարելու գործիքներն առկա են, սակայն դրանց լիարժեք կիրառումը մնում է կողմերի հայեցողությանը, ինչպես նաև այլ կառավարությունների և խորհրդարանների հայեցողությանը՝ անաչառ կերպով աջակցել այս գործընթացին և ապահովել կառուցողական բանակցությունների առաջխաղացումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ Պոնսն ընդգծել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ որտեղ անհրաժեշտ է և որտեղ դա օգտակար համարվի։

Հայերեն English Français Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին