Ինովացիա

Groksmith-ը բլոկչեյնի շուրջ միջոցառումների նոր շարք է մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Groksmith-ը բլոկչեյնի շուրջ միջոցառումների նոր շարք է մեկնարկում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Groksmith բիզնես խորհրդատվական ընկերությունը DraperX-ի հետ մեկնարկում է Groktalk-երի նոր շարք Web 3.0-ի և բլոկչեյնի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել այստեղ։

Միջոցառման ընթացքում ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու և մտքեր փոխանակելու համար կհանդիպեն միջազգային հյուրերն ու տեղական համայնքի անդամները:

Առաջին հանդիպումը կկայանա հունվարի 26-ին Groksmith-ում։ Հյուրը Ferum-ի համահիմնադիր Շահմեեր Նավիդն է, ով նաև Robinhood-ի վաղ ինժեներներից մեկն է եղել։

Քննարկումն Ավտոմատացված շուկա ստեղծողների (AMMs) մասին է, որը հաճախ համարում են որպես DeFi-ից առաջացած ամենամեծ նորարարություններից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում