Քաղաքականություն

Եթե Ալիևը ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Եթե Ալիևը ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը թեմային անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:

«Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում փաստահավաք միջազգային առաքելությունը»,- գրել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում