Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ խնդիրները իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ ԴՆԹ մակարդակի խնդիրներ են։ Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Ընդգծեմ, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման մասին՝ սկզբունքային կարևոր նշանակություն է եղել, որ Պարեկային ոստիկանությունը նոր լինի ՝ սկսած ավտոմեքենաներից, վերջացրած հագուստից, բայց ամենակարևորը՝ պետք է լինի նոր մտածողություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն նորաստեղծ կառույցում բերել նոր մտածողություն։

«Մենք այդպես ես վարվում կրթության, իրավական, զինված ուժերի ոլորտում և չափազանց կարևոր մոտեցում է։ Ցանկանում եմ, այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո