Ինովացիա

Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել

1 րոպեի ընթերցում

Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական առցանց ուսուցման անհատականացված հարթակ PopUp School-ն ավելի քան 540 հազար դոլար նախասաղմնային ներդրում է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Լինկդին» հարթակում հայտնել է Dasaran-ի հիմնադիր, PopUp School-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սուրեն Ալոյանը։

«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր երեխայի կրթությունը հատուկ հարմարեցված է նրա ուժեղ և թույլ կողմերին: Աշխարհ, որտեղ նրանք կարող են սովորել իրենց սեփական տեմպերով և իրենց պայմաններով։ Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով»,-գրել է Սուրեն Ալոյանը:

PopUp School-ը նախատեսված 8-12-րդ դասարանների աշակերտների համար: Հարթակն աջակցում է աշակերտներին՝ առաջարկելով դասեր, որոնք մշակված են՝ նրանց ուսուցման անհատական ոճը հաշվի առնելով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում