Ինովացիա

Միջազգային ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, մրցույթներ. ԲՏԱ նախարարությունն ամփոփել է 2022 թվականը

7 րոպեի ընթերցում

Միջազգային ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, մրցույթներ. ԲՏԱ նախարարությունն ամփոփել է 2022 թվականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած 2022 թվականի մարտահրավերներին՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տարին դրական է գնահատում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ մասնակցել են 4 միջազգային ցուցահանդեսի, մի շարք ծրագրերով նպաստել են Հայաստանում ստարտափների աճին, նախարարությունը նաև խոշորացույցի տակ է պահել պատանիներին, որոնք հետաքրքրված են ոլորտով:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ ոլորտային շուրջ 30 ընկերություն 2022թ. հնարավորություն է ստացել «ARMENIA» միասնական տաղավարի ներքո մասնակցելու միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների՝ ներկայացնելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարական լուծումները և պրոդուկտները»,- նշեց նախարարը:

TAT_3632.JPG (281 KB)

2022թ. միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով՝ ընկերությունները կնքել են պայմանագրեր և ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ, որոնք ճիշտ աշխատանքի դեպքում կարող են վերածվել կայուն և հեռանկարային փոխգործակցության:

Անդրադառնալով նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերին՝ նախարարը նշեց, որ մոնիթորինգի, ոլորտի հետ շփվելու, պատասխան արձագանքների շնորհիվ բոլոր ծրագրերը լավարկվում են։ Սովորաբար ծրագրերի մեջ բովանդակային չնչին փոփոխություններ են լինում։

«2022 թվականին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթն իրականացվել է 2 բաղադրիչով՝ «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» և «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար»: «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչի ընդհանուր ֆոնդը կազմել է 120 մլն ՀՀ դրամ: Հայտ է ներկայացրել 75 կազմակերպություն, 18-ի հետ կնքվել է դրամաշնորհային պայմանագիր: Յուրաքանչյուր կազմակերպության տրամադրվել է մինչև 5 մլն ՀՀ դրամ: «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչի ընդհանուր ֆոնդը կազմել է 200 մլն ՀՀ դրամ: Հայտ է ներկայացրել 34 կազմակերպություն, 13-ի հետ կնքվել է դրամաշնորհային պայմանագիր: Յուրաքանչյուր կազմակերպության տրամադրվել է մինչև 10 մլն ՀՀ դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց՝ երկրորդ փուլ անցած մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումն իրականացվել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Գաղափարից բիզնես» հեռուստանախագծի շրջանակում:

TAT_3653.JPG (267 KB)

«Դրամաշնորհ ստացած բոլոր ընկերությունները հաշվետվություն են ներկայացնում: Ընկերությունների գրանցած դրական արդյունքները բխում են նախարարության շահերից: Կան ստարտափներ, որտեղ զարգացման միտումներ նկատում ենք, կան նաև այնպիսիք, որոնք դեռ աճ չեն գրանցել»,- եզրափակեց նախարարը։

«Ներուժ 3.0» ծրագիրը Հայաստան էր բերել սփյուռքի տեխնոլոգիական 22 ստարտափների Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։

Հոկտեմբերի 21-25-ը ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում անցկացվել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

«5-օրյա միջոցառման շրջանակներում թիմերը հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք թեմատիկ դասընթացների ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ծանոթացան Հայաստանի բիզնես միջավայրին, աշխատեցին մենթորների հետ՝ կատարելագործելով իրենց գաղափարները: Ժյուրիի գնահատման արդյունքում 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ պատվավոր տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ»,- նշեց Խաչատրյանը:

Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն անցած տարի իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

Խաչատրյանի խոսքով՝ 2023-ին նոր ծրագրեր են նախատեսում:

Նախարարն անդրադարձավ նաև հուլիսի 27-օգոստոսի 2-ն իրականացված «Տիեզերական ճամբար» ծրագրին, որը հնարավորություն է տալիս պատանիներին խորացնել իրենց գիտելիքներն աստղագիտության, հրթիռաշինության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում՝ հարստացնելով տիեզերական գիտելիքների պաշարը։ Կրթական այս ծրագրի նպատակն է նպաստել պետության գիտական ներուժի զարգացմանը՝ գիտահեն արդյունաբերություն ու տնտեսություն ունենալու ճանապարհին։

«Ճամբարը նախատեսված է տիեզերագնացության և տիեզերական հետազոտություններով հետաքրքրված 15-18 տարեկան պատանիների համար՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: 2022թ. ընդհանուր ստացվել է 950 հայտ 100 տեղի համար: »,- ասաց նա:

Սփյուռքից մասնակցել է 6 պատանի 4 երկրից՝ ՌԴ, ԱՄՆ, Պաղեստին, Վրաստան:

Նախարարը նշեց՝ ճամբարի 7 օրերի ընթացքում իրականացվել են դասախոսություններ ու պրակտիկ պարապմունքներ՝ «Աստղագիտություն, տիեզերագնացություն, տիեզերական աստղագիտություն», «Հրթիռային մոդելիզմ», «Թռչող հարթակներ տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում․ դրոններ և օդապարիկներ», «Տիեզերագնացության ապագան», «Աերոտիեզերական շարժիչներ․ կոնցեպտներ և իրականություն» և մի շարք այլ թեմաներով։ Տեղի են ունեցել նաև վիկտորինաներ, կինոլետորիումներ, ինտելեկտուալ խաղեր, մարզական ու մշակութային տարբեր միջոցառումներ։

Նախարարի խոսքով՝ այժմ դիտարկվում է գիտակրթական ճամբարի ծրագիրն ընդլայնելու և տարբեր երկրների պատանիների առավել ընդգրկուն մասնակցությունն ապահովվելու հնարավորությունները:

Կարինե Տերտերյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

Ֆինանսներ

Թողարկվել է Fastex Card-ը․ ֆիզիկական քարտի շնորհանդեսը տեղի է ունեցել Fastex Meetup-ի շրջանակում

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

Վարչապետ

ՀՀ կառավարությունը ներկայացրել է  «ICPC աշխարհի եզրափակիչ 2025-ը» Հայաստանում հյուրընկալելու հայտ

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

Ինովացիա

Ucom-ի ֆիքսված և բջջային կապերը հուլիսի 11-15-ը որոշակի ընդհատումներով կաշխատեն

Team Telecom-ը պարզաբանում է տարածել ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակման վերաբերյալ

Ինովացիա

Team Telecom-ը պարզաբանում է տարածել ինտերնետ ծառայությունների հասանելիության սահմանափակման վերաբերյալ

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը զարգացնելու համար

Ինովացիա

ԱՄՆ ՄԶԳ-ն 5 միլիոն դոլար կտրամադրի Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության համագործակցությունը զարգացնելու համար

ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ-ի համար առանցքային գործընկեր է թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում․ ԲՏԱ նախարար

Ինովացիա

ԱՄՆ ՄԶԳ-ն ՀՀ-ի համար առանցքային գործընկեր է թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում․ ԲՏԱ նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում