Քաղաքականություն

ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է

2 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորն արձանագրում է՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումն Ադրբեջանի պարտավորությունն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա սովի ռիսկ և խախտվում են բոլոր համաձայնությունները։ Որևէ բողոքի ցույց չպետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին զրկի ազատ տեղաշարժվելու իրավունքից և անհրաժեշտ ապրանքները ստանալու իրավունքից։ Ավելին՝ իր հանձնառություններին համահունչ Ադրբեջանն է հենց պարտավոր ապահովել, որպեսզի Լաչինի միջանքցը՝ որպես ռազմավարական ճանապարհ, մնա բաց՝ անգամ իրական բնապահպանական մտահոգությունների առկայության պարագայում»,- ասաց նա։

Պատգամավորը պնդեց, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա Լաչինի միջանցքի գործունեությունն արգելափակելուց և քաղաքացիների ու ապրանքների անխափան տեղաշարժը չպետք է սահմանափակվի։ Երկու երկրները պետք է շարունակեն երկխոսությունն՝ առանց տևական խաղաղությունը վտանգելու»,- նշեց նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում