Ադրբեջանը իր գործողությունների համար պետք է պատժամիջոցների ենթարկվի. Էդմոն Մարուքյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այս մասին ընդգծել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառմամբ:

Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը:

«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,-շեշտել է Մարուքյանը:

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

Հայերեն English Русский Türkçe

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վարկ ներգրավել սահմանային անցակետերի արդիականացման համար

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար