Ինովացիա

Տիեզերքում հայկական արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանն այս տարի պատրաստ կլինեն գործարկման

2 րոպեի ընթերցում

Տիեզերքում հայկական արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանն այս տարի պատրաստ կլինեն  գործարկման

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերք ուղարկված Հայաստանի արբանյակով արված լուսանկարները կարող են կիրառվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, արտակարգ իրավիճակների և մի շարք այլ ոլորտներում, նաև գիտական նպատակներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

TAT_3681.JPG (264 KB)

«Արբանյակի բոլոր ենթահամակարգերն ու սարքերն, այդ թվում՝ օպտիկական և կապի, առանձին-առանձին հաջողությամբ թեստավորվել են, արդյունքները դրական են: Թեստավորման գործընթացները տեղի են ունենում ըստ նախատեսված ժամանակացույցի»,- նշեց նախարարը։

Արբանյակի՝ ուղեծրում օգտագործման երաշխավորված ժամանակը նվազագույնը 4 տարի է: Արբանյակի փաստացի աշխատանքի ժամկետը կարող է գերազանցել երաշխիքային ժամանակահատվածը:Աշխատանքներն իրականացվելու են «Գեոկոսմոս» ընկերության աշխատակիցների կողմից, որոնք համապատասխան վերապատրաստում կանցնեն:

«ARMSAT-1 արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանն այս տարի պատրաստ կլինեն գործարկման: Կառավարման կենտրոնը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով»,- նշեց Խաչատրյանը։

TAT_3653.JPG (267 KB)

ARMSAT-1-ը ՀՀ առաջին տիեզերական արբանյակն է, որը 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից, Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել։

Մայիսի 26-ին ARMSAT-1-ն առաջին անգամ կապ է հաստատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։

Կարինե Տերտերյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում