Արցախ

Բաքվի ջարդերը սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին. Արցախի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Բաքվի ջարդերը սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը։ Բացառիկ դաժանությամբ կատարված սպանությունները, կողոպուտները, բռնություններն ու վայրագությունները շարունակվել են մեկ շաբաթ՝ 1990 թվականի հունվարի 13-ից մինչև 20-ը։ Մարդիկ, ովքեր խուսափել են մահից, ենթարկվել են կազմակերպված տեղահանման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ այս անմարդկային հանցագործության հետևանքով սպանվել է 150-300 մարդ։

Բաքվի ջարդերը, 1988 թվականին Սումգայիթում հայերի կոտորածի հետ մեկտեղ, սկիզբ են դրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական հրեշավոր փուլին։ Այդ քաղաքականության դրսևորումներն էին զանգվածային ջարդերն ու սպանությունները, նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության համատարած ու կազմակերպված տեղահանությունը, 1991 թվականին Արցախի սահմանամերձ գյուղերի տեղահանման «Կոլցո» («Օղակ») գործողությունը,1991-1994թվականներին, 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմների վարումը, որոնք ուղեկցվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններով։ Այդ հանցավոր գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ սպանվեցին, հարյուր հազարավորները դարձան էթնիկ զտումների զոհ։

Ադրբեջանի՝ հայերին սեփական պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության բաղկացուցիչ մասը դարձավ հայատյացության լայնածավալ և հետևողական քարոզչությունը, որն ուղեկցվում էր հայերի ապամարդկայնացմամբ և ռազմական հանցագործությունների ու էթնիկ անհանդուրժողականության հողի վրա կատարվող հանցագործությունների խրախուսմամբ: Մասնագիտացված միջազգային կազմակերպությունները մշտապես արձանագրում էին Ադրբեջանում հայատյացության ծայրահեղ դրսևորումներ։ Ցավոք, դրանց վերացման ուղղությամբ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել։ Արդյունքում՝ Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ձևավորվել մարդկության դեմ հանցագործությունների իրականացման և դրանց արդարացման համար։

Ինչպես Բաքվի ջարդերի, այնպես էլ նախորդ ու հաջորդած զանգվածային հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Արցախի 120 հազար բնակչության շրջափակումը և հումանիտար աղետի համար պայմանների ստեղծումն օրինաչափ է համարում։

Տարածաշրջանում չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա։ Այն պետք է վճռականորեն դատապարտվի և մերժվի միջազգային հանրության կողմից, և դրա առաջին քայլը պետք է լինի Արցախի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակման անհապաղ դադարեցումը»:

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում