Life

Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

1 րոպեի ընթերցում

Մադոննան համաշխարհային շրջագայությամբ կտոնի կարիերայի 40-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեք տարվա դադարից հետո Մադոննան համաշխարհային շրջագայության կմեկնի: Այդպես երգչուհին պատրաստվում է տոնել իր կարիերայի 40-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Billboard-ը:

Համերգներին Մադոննան կկատարի 1983-ից մինչև 2019 թվականը թողարկված հիթերը: Ըստ աղբյուրի՝ շրջագայությունն ամենալայնամասշտաբն է լինելու Մադոննայի ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում:

AA16lEu4.jpg (75 KB)

Երգչուհու ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել այն քաղաքների ամբողջական ցանկը, որոնցում Մադոննան նախատեսում է ելույթ ունենալ: Արդեն հայտնի է, որ նա համերգով ներկայանալու է Լոնդոնում:

2016-ին Մադոննան ընդգրկվել է հյուրախաղերից ամենաբարձր եկամուտ ունեցող տասը արտիստների ցանկում: Մինչև 2019 թվականը նա, Forbes-ի տվյալներով, երաժշտարվեստում ամենահարուստ կինն է համարվել: Մադոննայի վերջին շրջագայությունը 2020-ին է կազմակերպվել, որի ընթացքում երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր նոր ալբոմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում