Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի. Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ինստագրամի» իր պաշտոնական էջում:

Օրեր առաջ նա եվրատեսիլյան Snap հիթային երգը կատարել է iHeartRadio ALTer Ego համերգին: Երգչուհին բեմ է բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։

Հունվարի 16-ին Ռոզա Լինը գրառմամբ փորձել է հանրության լայն շրջանակին պարզաբանել իր ուղերձի նպատակը:

Նա խոստովանել է, որ ինքը մտածում է այն մադկանց մասին, որոնք այժմ Արցախում են և կտրված են աշխարհից: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիները, որոնք հանդես են գալիս որպես «բնապահպաններ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դա Ադրբեջանի՝ հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է. արցախցիները տառապում են: Միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սննդամթերք և դեղորայք էր տեղափոխվում»,-նշել է Ռոզան ու շեշտել, որ 120 000 արցախահայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված ընտանիքներից. նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան:

Դիմելով միջազգային հանրությանը՝ Ռոզա Լինն ընդգծել է. «Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի: Մենք պետք է դադարեցնենք շրջափակումը և թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունն Արցախում։ Ինչպե՞ս կարող եք օգնել, շատ պարզ՝ սեղմելով իմ էջում զետեղված հղման վրա, ինչը մեխանիկորեն այն ցույց կտա Քամալա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել իր լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին»,-գրել է երգչուհին՝ խնդրելով տարածել իր հաղորդագրությունը:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։ Բացի այդ, հունվարի 9-ին Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Արցախում հունվարի 12-ից ընդհատվել էր նաև ինտերնետ կապի մատակարարումը. մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։ Եվ միայն հունվարի 13-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ինտերնետ կապը վերականգնվել է:

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր