ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի նախագահի ստորագրած հրամանագրերից, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից։