ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 25 հարց
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 25 հարց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1101641.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը քննարկել և հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԺ կայքէջից։
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց:
«Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հետաձգվել է մեկ շաբաթով: