Քաղաքականություն

Այսօր կարծում ենք, որ այլ քայլեր կիրառելը տեղին չէ․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին

1 րոպեի ընթերցում

Այսօր կարծում ենք, որ այլ քայլեր կիրառելը տեղին չէ․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան այսօր համարում է, որ ամենից կարևորը հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան հայտարարություններին զուգահեռ պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, որի գործողությունների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, գրավվել են Հայաստանի տարածքներ, փակվել է Արցախի ճանապարհը:

«Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարեւորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չէ, քանի դեռ հնարավոր խաղաղության ու երկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Յաել Բրաուն-Պիվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում