Սա պայքար է ոչ թե շրջափակման դեմ, այլ մեր ամենակարևոր՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար. Արցախի պետնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտում է՝ Լաչինի արգելափակման պայմաններում արցախցիների պայքարը ոչ թե պարզապես շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ ամենակարևոր իրավունքի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Երևան-Ստեփանակերտ տեսակամուրջի ընթացքում:

«Մենք 32-րդ օրն է՝ շրջափակման մեջ ենք: Դա նշանակում է, որ մենք ունենք խնդիրներ՝ պարենային ապրանքների հետ կապված, ենթակառուցվածքների հետ կապված, բժշկության հետ կապված և այլն: Մարդիկ կան, որոնք, ցավոք, մահացել են, և նրանց չեն կարողանում հողին հանձնել»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդումներին, թե Արցախում խնդիրներ չկան՝ պետնախարարն ասաց, որ նրանք պարզապես չեն ուզում իրականությունն ընդունել: Ադրբեջանական կողմի հաշվարկներով այս 1 ամսվա մեջ միջանցքով անցել է 400 մեքենա, իսկ մինչև շրջափակումը 1 օրվա մեջ անգամ շատ ավելի շատ մեքենաներ են անցել, քան այս ամբողջ 1 ամսվա ընթացքում: Այսպիսով՝ ադրբեջանական կողմն էլ իր հայտարարություններով հաստատում է, որ Արցախում ճգնաժամ կա: Վարդանյանը նշեց մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով կան անջատված ընտանիքներ: Խնդիրներն ամենուր են:

«Բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս ամենը մեզ ավելի միավորեց: Ժողովուրդը, պետությունը միասին այս դժվար ժամանակում միացել են: Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ դժվարությունները հաղթահարելու ոգին մեր մեջ արթնացել է: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքը, մինչև այդ շրջաններում տեղն ունեցած հանդիպումները ցույց տվեցին, որ ժողովուրդը պատրաստ է մեր կողքին կանգնելու և դիմանալու այս ամենին: Սա ոչ թե շրջափակման դեմ պայքար է, այլ պայքար է՝ մեր ամենակարևոր իրավունքի համար, որ մենք իրավունք ունենք ապրելու մեր հողի վրա, մեր հայրենիքում, մեր օրենքներով, մեր արժեքներով և չպետք է ենթարկվենք ուրիշի պայմաններին: Այս հարցում հաստատակամությունը կա մարդկանց մոտ և ամեն օր ուժեղանում է»,- ասաց պետնախարարը:

Հայերեն English Français Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը