Տնտեսություն

Հայաստանից Կիպրոս արտահանումն աճել է ավելի քան 211 անգամ. ամենամեծ ծավալներն ուղղվել են ՌԴ, ԱՄԷ և Չինաստան

2 րոպեի ընթերցում

Հայաստանից Կիպրոս արտահանումն աճել է ավելի քան 211 անգամ. ամենամեծ ծավալներն ուղղվել են ՌԴ, ԱՄԷ և Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանումը նախորդ տարվա 11 ամսում աճել է 75.2 տոկոսով, աճ է նկատվել արտահանվող գրեթե բոլոր ապրանքատեսակներում, որոշ երկրներ արտահանումն աճել է անգամներով, օրինակ՝ դեպի Կիպրոս արտահանումը 2022-ի հունվար-նոյեմբերին ավելացել է ավելի քան 211 անգամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Այսպիսով հունվար-նոյեմբերին ամենաշատն աճել է Կիպրոս արտահանումը՝ 211.4 անգամ՝ կազմելով 4 մլն 757.6 հազար դոլար, այնուհետև դեպի Հունաստան արտահանումը, այն աճել է 14.1 անգամ՝ կազմելով 1 մլն 324.2 հազար դոլար, 7.1 անգամ աճել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը՝ կազմելով 479 մլն 220.5 հազար դոլար: 2.7 անգամ աճել են դեպի Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան արտահանման ծավալները: Էական աճ է գրանցվել նաև դեպի Լիտվա, Վրաստան, Իրան, Միացյալ Թագավորություն և Կորեա արտահանման ծավալներում:

Այնուամենայնիվ, հունվար-նոյեմբերին ամենամեծ ծավալի արտահանում եղել է դեպի Ռուսաստան՝ 2 մլրդ 68 մլն 91 հազար դոլարի, այնուհետև դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 479 մլն 220.5 հազար դոլարի, ապա Չինաստան՝ 329 մլն 806.9 հազար դոլարի, որտեղ սակայն նախորդ տարվա համեմատ արտահանումը նվազել է 8.6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրներ արտահանվել է 2 մլրդ 155 մլն 706.2 հազար դոլարի ապրանք, ԱՊՀ այլ երկրներ՝ 38 մլն 318.3 հազար դոլարի, իսկ ԵՄ երկրներ՝ 717 մլն 240.6 հազար դոլարի:

Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին արտահանման աճ է նկատվել գրեթե բոլոր ապրանքատեսակներում: Արտահանման ծավալներով առաջատար է շարունակել մնալ հանքահումքային արտադրանքը՝ 929 մլն 101.3 հազար դոլարի, այնուհետև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 885 մլն 319.4 հազար դոլարի, այնուհետև մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները՝ 615 մլն291.2 հազար դոլարի:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Հայաստան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Իրավունք

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ -29/07/24

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ- 29/07/24

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Իրավունք

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստան

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Իրավունք

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում