Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների խոստովանություն էր․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարության դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Լաչինի միջանցքի շրջափակման մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր։ Նա ասել է, որ ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի, և նրանք կարող են հեռանալ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում