Հասարակական

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինների գտնվելու վայրը հայտնի չէ. ադրբեջանական կողմից հետ բանակցություններ են տարվում նրանց մարմինները գտնելու և դուրս բերելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ մինչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու համար»,- ասաց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում