Ինովացիա

Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

3 րոպեի ընթերցում

Hexact-ը գործնական տարին ամփոփել է կրկնապատկված եկամուտներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին, ընկերությունը կրկնապատկել է եկամուտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է: Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100,000 օգտատերերին՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ, նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-(scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոն փոփոխություն տարբեր վեբ-էջերում:

Hexact products.jpg (502 KB)

«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համար ավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝ մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:

Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից և Software Advice-ից:

«Hexact»-ի էկոհամակարգը 4 հիմնական պրոդուկտից է բաղկացած.

Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար:

Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին:

Hexospark-ը անհատականացնում է էլեկտրոնային նամակները, ավտոմատացնում հետագա քայլերը և նպաստում վաճառքների ավելացմանը։

Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում