Հասարակական

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար. քննարկում  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում

7 րոպեի ընթերցում

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար. քննարկում  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունվարի 10-ին հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարԳագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նախ անդրադարձել է «Անվտանգ դպրոցներ» ծրագրի իրականացման շրջանակում տարածված և հանրային շահարկման թեմա դարձած շրջաբերականին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի հետ:

«Անվտանգ դպրոցներ»միջազգային հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է դեռևս 2017 թվականին և, ի թիվս 115 այլ պետությունների, ստանձնել պարտավորություն զերծ մնալ դպրոցների տարածքներում ռազմական կառույցներ տեղակայելուց: Այն նպատակ ունի ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ երեխաներին և կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ խոսքը բուն ռազմականացված կառույցների մասին է՝ երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու նպատակով և չի վերաբերում ուսումնական ծրագրին:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ռազմահայրենասիրական կառույցների հետ համագործակցության հեռանկարները՝ ամառային մարզառազմական ճամբարների կազմակերպման համատեքստում, որն իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում և միտված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը: Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Արդեն հաջորդ տարվանից ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու: Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար, քանի որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը փորձարկվել է հենց Տավուշի դպրոցներում: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի ընդգծմամբ՝ նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացումն առաջնային խնդիր է:

«Ռազմամարզական ճամբարը նոր չափորոշիչների մաս է՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնելու, համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու, տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդելու համար»,- նշել է Արսեն Բաղդասարյանը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն էլ անդրադարձել է առարկայի ծրագրային հիմնական փոփոխություններին. «ՆԶՊ առարկայի ծրագրային փոփոխությունները երկար ժամանակ է՝ քննարկվում էին և արդեն գրեթե վերջնական տեսքի են բերվել: Առարկայի ծրագրային փոփոխությունների էական հայեցակարգային մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն: Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն: Շատ կարևոր բաղադրիչ է ավելացել մարտավարություն առարկայի բաժնում՝ անհատական և խմբային ֆիզիկական պատրաստություն, որն էապես կապված է «Ֆիզկուլտուրա» առարկայի մարզումների հետ»,- ասել է Արթուր Կարապետյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրենի դիտարկմամբ՝ ռազմամարզական ճամբարների կազմակերպման մեկնարկը հաջողված է, ինչին էապես նպաստել են ծրագրում ներգրավված հմուտ մասնագետները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ՆԶՊ առարկայի դասավանդմանը և ռազմամարզական ճամբարների կազմակերպմանն առնչվող մի շարք առաջարկներով՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Ռազմական

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում