Քաղաքականություն

Մարուքյանն Ադրբեջանին կոչ է անում հարգել միջազգային իրավունքը

1 րոպեի ընթերցում

Մարուքյանն Ադրբեջանին կոչ է անում հարգել միջազգային իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի հայ ռազմագերիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը արդեն մեկ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի պաշարման մեջ է պահում, իսկ հայ ռազմագերիներին պահում է շուրջ 2 տարի՝ խախտելով միջազգային իրավունքը։

«Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում