Մշակույթ

Հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

2 րոպեի ընթերցում

Հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավայի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա «Տոսկա» օպերայի համերգային կատարումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու հունվարի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուչինիի գլուխգործոցը կներկայացնեն աշխարհահռչակ սոպրանոՀիբլա Գերզմավան և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Տոսկայում» Հիբլա Գերզմավայի (Ֆլորիա Տոսկա) խաղընկերներն են միջազգային մեծ ճանաչում ունեցող տենոր Արսեն Սողոմոնյանը (Մարիո Կավարադոսի) և բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին (Բարոն Սկարպիա): Մյուս դերերգերով հանդես կգան Հովհաննես Ներսեսյանը (Չեզարե Անջելոտտի, բաս), Հայկ Տիգրանյանը (եկեղեցու լուսարարապետ, բաս), Տիգրան Մելքոնյանը (Սպոլետտա, տենոր), Արմեն Գրիգորյանը (Շարոնե, բաս), Ֆերդինանդ Մուրադյանը (Բանտապետ, բաս) և Եվա Ազրոյանը (հովիվ, սոպրանո):

Օպերայի համերգային կատարմանը կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան):

timthumb.jpg (143 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում