Հասարակական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 09 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։

«Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», - ասաց Ամատունին:

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն հաստատել է, որ Ադրբեջանում պահվում է 38 հայ գերի: Ըստ տարբեր գնահատականների՝ իրականում Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում