Life

Ռոզա Լինի «Snap»-ը հայտնվել է 2022-ի դեկտեմբերին «Եվրատեսիլ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենաշատը դիտված հոլովակների ցանկում

1 րոպեի ընթերցում

Ռոզա Լինի «Snap»-ը հայտնվել է 2022-ի դեկտեմբերին «Եվրատեսիլ»-ի YouTube-ի պաշտոնական ալիքում ամենաշատը դիտված հոլովակների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի «Snap» երգը շարունակում է իր հաղթարշավն: Այն ընդգրկվել է մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքի 2022-ի դեկտեմբերին ամենաշատը դիտված տեսահոլովակների ցանկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենադիտված 20 երգերի մեջ 10-րդն է:

Ավելի վաղ «Snap» ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ էր ստացել: Այդ մասին գրել էր «Sony Music Italy»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Հանրային հեռուստաընկերությունն էլ հայտնել էր, որ «Snap» երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:

«Snap»-ի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում