Թումո լաբերում մեկնարկում է 20 հազարական եվրո ներդրումներով ինկուբացիոն ծրագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթող երեք թիմի համար նախատեսված է 20 հազարական եվրո նախնական ներդրում, ինչպես նաև՝ ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենտորություն:

Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:

Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:

Յուրաքանչյուր հաղթող ստանում է 20 հազար եվրո, բայց երաշխիք չկա, որ կլինի 3 հաղթող։ Հաղթողները կարող են լինել 1, 2 կամ 3՝ կախված թիմերի որակից:

Թումո լաբերը ակտիվորեն կաջակցեն հաղթող թիմերին` սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում` գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:

Ինկուբացիոն ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում