Հասարակական

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել Առողջապահության նախարարության խորհրդատուներին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել Առողջապահության նախարարության խորհրդատուներին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ:

«Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով Հայաստանում ներդրվել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգ: Այս համակարգը նպաստելու է կրթական ցենզի, կրթական չափորոշիչների բարձրացմանը, բուժօգնության և սպասարկման որակի լուրջ առաջընթացին` բժշկագիտության արագ զարգացմանը զուգընթաց»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Ըստ աղբյուրի՝ շարունակական բժշկական կրթության համակարգի այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման, մարդկանց կյանքի և առողջության պահպանման, նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում