Անհրաժեշտ է անցնել գործողությունների. ՄԻՊ-ի կարծիքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ գնահատականները իրավիճակը չեն փոխում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար», -նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է:

Հայերեն English Русский Türkçe

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք