Մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կոչով դիմեց Ռուսաստանի գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:

«Հարգելի՛ ռուս գործընկերներ, մի խուսափեք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Գուցե, այս խնդիրը խանգարում է ձեզ առաջ քաշել գլոբալ աշխարհում Ռուսաստանի դերի վերաբերյալ ձեր նոր նարատիվը, բայց մի խուսափեք այս խնդրից, այն գոյություն ունի: Մի ստեղծեք նոր նարատիվներ՝ հաշվի չառնելով իրական իրավիճակը այս տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի, այո, նաև Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ կա աշխարհաքաղաքական պարադոքս ՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ։ Ռուսաստանի դերը Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հեռավոր Արևելքում մեծացել է: Ռուսաստանը իսկապես այնտեղ գլոբալ դեր ունի: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերն աղետալիորեն ընկնում է և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Միջին Ասիայում, և՛ Հարավային Կովկասում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը:

Հայերեն Русский

ԲՐԻԿՍ-ում չեն քննարկում միասնական արժույթ ստեղծելու հարցը. Պեսկովն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Երևանն իր համագործակցություններում հաշվի է առնում գործընկերների շահերը. վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում