Apple-ի և Tesla-ի բաժնետոմսերի գները կտրուկ իջել են Չինաստանից բաղադրիչների մատակարարման  խնդիրների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple և Tesla ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ իջել են: Դա պայմանավորված է նրանով, որ ներդրողները մտավախություններ ունեն Չինաստանից բաղադրամասերի մատակարարման հետ կապված խնդիրների առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է մինչև 130 դոլար, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը 2021 թվականի հունիսից ի վեր։ Tesla-ի բաժնետոմսի գինն իջել է մինչև 109 դոլար, ինչը 73%-ով ցածր է 2021 թ.-ի նոյեմբերին ընկերության ռեկորդային առավելագույն ցուցանիշի համեմատությամբ: Ընկերություններին դժվարությամբ Է հաջողվել Չինաստանում պահպանել արտադրությունը՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների և շաբաթներ տևող լոքդաունների պատճառով:

Այժմ էլ ընկերությունները կադրային խնդիրներ ունեն, քանի որ բազմաթիվ սահմանափակումների վերացումից հետո Չինաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել։ Չինաստանը հայտարարել է, որ հունվարի 8-ից կմեղմացնի խիստ կարանտինը ճանապարհորդների համար, ինչը դրական նշան է բազմաթիվ ներդրողների համար, որոնք ակնկալում են դրա արդյունքում 2023 թ.-ին տեսնել ավելի հեշտ տեղաշարժ մատակարարումների շղթայով:

Միևնույն ժամանակ համաշխարհային ներդրողները զգուշավորություն են ցուցաբերում ամբողջ աշխարհում կարգավորող մարմինների կողմից տոկոսադրույքների բարձրացման, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման և Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում