Մենք այս բարդ ճանապարհը պետք է անցնենք միասին. Ռուբեն Վարդանյան

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն հանդիպումներ Է ունեցել մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ռեստորանների և հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի և ներկայացուցիչների հետ՝ լսելունրանց խնդիրները, քննարկելու ստեղծված ճգնաժամային իրավիճակում որոշակի կարգավորումների ներդրման հնարավորությունները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել տնտեսվարողներին՝նրանց ըմբռնման և արժանապատիվ վարքագծի համար՝ նկատելով, որապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսևորումներ չեն նկատվել:

«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում և ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Ակնկալում եմ լսել ձեր կարծիքները, առաջարկները, որոնք մեզ կօգնեն ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենքբավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը և ժողովուրդը,այսճանապարհը պետք է անցնենք միասին: Այն հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա: Սրա համար շատ կարևոր է փոխըմբռնումը, փոխադարձ հարգանքը և թափանցիկ աշխատանքը, որպեսզի ձեզ մոտ անարդարության զգացողություն չլինի: Սամեզ համար սկզբունքային մոտեցում է»,-նշել է պետնախարարը:

Նա ընդգծել է, որ կառավարությունը բաց է լսելու ցանկացած կարծիք և առաջարկ, քննարկելու, շտկելու սխալները ևմիասինգտնելու այն լուծումները, որոնք այս իրողություններում ամենաօպտիմալն են լինելու:

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթիննշել են, որ շատ լավ են հասկանում իրավիճակը և պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը:

Հանրային սննդի օբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են որոշ սահմանափակումների կիրառման հնարավորությունները: Նշվել է, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդմիջոցառումների և հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:

Հանդիպման մասնակիցները վստահեցրել են, որշատ լավհասկանում ենստեղծված իրավիճակը և գիտակցում են, որ սահմանափակումները պայմանավորված են օբյեկտիվիրողությամբ: Մասնակիցներից ոմանք անգամ տեղեկացրել են, որ, ելնելով իրավիճակից, արդեն իսկ սեփական նախաձեռնությամբ նման որոշումներ են կայացրել: Նրանք ներկայացրել են նաև իրենց առաջարկները՝ ընդգծելով, որպատրաստ ենաշխատել կառավարության հետ՝ դժվարությունները համատեղ հաղթահարելուհամար:

Հայերեն English Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է