Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում նրանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
«16-րդ օրն է՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Դա 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար մատակարարման միակ ճանապարհն է: Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այնուհետև արգելափակել և շրջափակման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,-գրել է Մարուքյանը:
Day 16, the road from Nagorno Karabakh to Armenia, the Lachin Corridor, remains blocked by Azerbaijan. The only supply route for 120k people of which 30k children. AZ promised rights and security guarantees to NK people, then blocked them and keps under siege. Isn't it weird? pic.twitter.com/HiY8SEYAME
— Edmon Marukyan (@edmarukyan) December 27, 2022
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։