Արցախ

Բաքվի կողմից շրջափակված Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է

1 րոպեի ընթերցում

Բաքվի կողմից շրջափակված Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Նշվում է, որ Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում