Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 10 ամսում աճել է համապատասխանաբար 2,8 և 2,5 անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է՝ նոր հնարավորություններ ստեղծելով ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար: Աճել է նաև Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանման ծավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) իր Telegram-ալիքում՝ վկայակոչելով Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալները:

Ըստ ԵԱԶԲ-ի տվյալների՝ արտադրական-լոգիստիկ շղթաներում փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծել ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար։

«Այսպես, Հայաստանից Բելառուս և Ռուսաստան արտահանումը 2022 թվականի 10 ամիսների արդյունքներով աճել է 2,8 և 2,5 անգամ, Ղրղզստանից այդ երկրներ արտահանումն ավելացել Է համապատասխանաբար 2 և 2,6 անգամ», - նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԱԶԲ-ն նաև նշել է, որ Ղազախստանից արտահանումը յուրաքանչյուր երկիր ավելացել է 1,2 անգամ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 12,8 %-ով և կազմել շուրջ 67 մլրդ դոլար: Ընդ որում, բանկի վերլուծաբանները ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտրի ծավալը 2022 թվականի արդյունքներով կանխատեսում են 80-83 մլրդ դոլարի չափով (աճը՝ մոտ 12%):

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում