Արցախ

Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին կանցկացվի համաժողովրդական հանրահավաք

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին կանցկացվի համաժողովրդական հանրահավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հանրահավաքը կմեկնարկի ժամը 14:00-ին:

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հանրահավաքից առաջ կայցելի Արցախի տարբեր շրջաններ, հանդիպումների կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպեն հանրահավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում