ԿԽՄԿ-ն որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է Հայաստան: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին կողմերի համաձայնությամբ կտեղափոխեն որոշակի քանակությամբ դեղորայք»,- ասաց Ամատունին:

Հայերեն English Русский