Ադրբեջանի «բնապահպանների» առաջարկները բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար. նախագահ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է ադրբեջանական «բնապահպանների»՝ հանքավայրեր այցին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն են ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Չնայած սրան՝ արցախյան կողմը կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այց հանքավայր»,- նշել է Արցախի նախագահը:

Նա հավելել է, որ ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները և նրանց պատասխանը եղել է արդեն ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝ ոչ միայն լուրջ հումանիտար խնդիրներ ստեղծելով Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

«Հուսով ենք, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը»,- ընդգծել է Արցախի նախագահը:

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի խախտումներին, արցախյան իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ